չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան, շնորհակալություն ընդունելության համար․ Մակրոն

Շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան, շնորհակալություն ընդունելության համար․ Մակրոն

Շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան։ Շնորհակալություն ձեզ այսպիսի ընդունելության համար։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Վաղը եվրոպական քաղաքական համայնքի հետ միասին մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ ընկեր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերություն կհաստատենք», - նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում զբոսանքի կադրերը։

  • Կիսվել: