Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին իր ելույթի ժամանակ ասել է, որ հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Այս մասին հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր թվիթերյան էջում:
«Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Բուդապեշտում. «Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար։ Եվ հուսով եմ, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»։ «Մենք՝ եվրոպացիներս (...), մենք այլևս չենք ցանկանում իմպերիալիզմ և այլևս չենք ցանկանում սահմանների վերանայում մեր մայրցամաքում»»,- գրել է դեսպանը։