ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շատ հավանական եմ համարում, որ այս անգամ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն բառը կօգտագործի. Մարուքյան

Շատ հավանական եմ համարում, որ այս անգամ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն բառը կօգտագործի. Մարուքյան

Ես շատ հավանական եմ համարում, որ այս անգամ նախագահ Բայդենը ցեղասպանություն բառը կօգտագործի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ու սենատը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունն ու դատապարտեցին. «Ասվեց, որ սա օրենսդիր իշխանության մակարդակում է, իսկ գործադիրը չի ճանաչել: Սպասենք, որ նախագահ Բայդենը կօգտագործի այդ բառը: Դրանից հետո կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ճանաչել ու դատապարտել է ցեղասպանությունը»:

Մարուքյանը նաև ասաց, որ մեր դեսպանություններն ինչպես աշխատել են, այդպես էլ շարունակում են աշխատել:

Հարցին, թե ինչ կտա ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից, Մարուքյան ասաց, որ այն մակարդակը, ոը հիմա կա, ավելի շատ բարոյական մակարդակում է ԱՄՆ նախագահն այդ քայլն անելու, իսկ մնացածի մասով Հայոց Ցեղասպանության հիշատակի օրն իր համար ուժեղ պետություն կառուցելու դասերի օր է:

  • Կիսվել: