կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շատ դժվար է լինելու Ֆրանսիային բերել բանակցությունների, շարունակեք Ադրբեջանին տալ «պասեր»․ Պապոյանը՝ Դաշնակցությանը

Շատ դժվար է լինելու Ֆրանսիային բերել բանակցությունների, շարունակեք Ադրբեջանին տալ «պասեր»․ Պապոյանը՝ Դաշնակցությանը

Բանակցությունների հարցում ամենահավասարակշռված դիրքորոշումն ունի Ֆրանսիան: Սակայն Դաշնակցության թեթև ձեռքով ֆրանսիայի դերակատարումը բանակցություններում դելեգիտիմացվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ շատ դժվար է լինելու Ֆրանսիային բերել բանակցությունների, որովհետև ասելու են՝ այդ դուք ասում էիք, որ Ֆրանսիայի նախագահը սենց բանա ասում, կարևոր չի, որ տենց բան չենք ասել, բայց Դաշնակցությունը «պաս» է տվել Ադրբեջանին, որ այս սեղանի շուրջ էլ Մակրոնը չի լինելու: «Այս միջազգային սկանդալը ստեղծել ենք մենք, Ադրբեջանին «պաս» տալով, և Ադրբեջանը դրանից շահել է: Շարունակեք Ադրբեջանին տալ «պասեր», ես սա ասում եմ այն մարդկանց, ովքեր ստորագրահավաքներ են անում: Ադրբեջանը հաճույքով կօգտվի»,- ասել է նա:

 

  • Կիսվել: