շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շատ ավելի երկար ժամանակ էր պետք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավոր լիներ կայացնել․ Գոռ Գեւորգյան

Շատ ավելի երկար ժամանակ էր պետք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավոր լիներ կայացնել․ Գոռ Գեւորգյան

Մենք ունենք աննախադեպ ճգնաժամային իրավիճակ, ծանրագույն պարտություն կիսախարխլված պետականություն, անվտանգային  համակարգի փլուզում եւ բարոյահոգեբանական բարդագույն վիճակում գտնվող ժողովուրդ, եւ ես դժվարանում եմ ասել, թե մենք որքանով ենք պատրաստ այսպիսի պայմաններում գնալ ընտրությունների: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը:

«Ես կարծում եմ, որ շատ ավելի երկար ժամանակ էր պետք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավոր լիներ կայացնել՝ չխախտելով հասարակության մեջ հարաբերական կայունությունը»,-ասաց նա:

Հարցին, թե որ ընտրակագն է ավելի հարմար ընտրությունների գնալու համար՝ գործող ռեյտինգայի՞ն համակարգը, թե՞ ամբողջապես փակ համամասնական ցուցակներով, ինչպես առաջարկում է իշխանությունը, պատգամավորը պատասխանեց. «Ռեյտինգային ընտրակարգը թույլ է տալիս, որ այս կամ այն կուսակցության հետ որպես թեկնածու մարդ, ով կուսակցական չի: Օրինակ, ես կուսակցական չեմ եղել երբեք եւ կարող եմ առաջադրվել այս կամ այն ուժի գաղափարները կիսելով:

Կա ընտրզանգված, որը միգուցե կուսակցության հետ չի կիսում ինչ-որ գաղափարներ, բայց ռեյտինգային համակարգով առաջադրված թեկնածուին տալիս է ձայներ: Այստեղ մենք ունենք առավելություն:

Մյուս կողմից ռեյտինգային ընտրակարգի դեպքում իշխանությունը կամ ձայների մեծամասնությունը հավաքելու հավանականություն ունեցող ուժը հնարավորություն է ստանում ավելի շատ ձայներ ներգրավելու եւ սեփական իշխանությունը վերարտադրելու համար:  Հետեւաբար պետք է խորը քննարկում»:

  • Կիսվել: