ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շարժումը միավորել է նաև «նոր Հայաստանի» նախկին պաշտոնյաներին. «Հրապարակ»

Շարժումը միավորել է նաև «նոր Հայաստանի» նախկին պաշտոնյաներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ միանգամից երկու նախկին ուժայիններ անսպասելի հայտարարություններ արեցին։ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ։ Ապա Ազատության հրապարակում հայտնվեց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նա լրագրողների հարցին՝ արդյոք հնարավոր ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞նն է,  պատասխանեց. «Ես կարծում եմ՝ անհնարին բան չկա»։ Ասաց, որ այստեղ է նաեւ նրա համար, որ իր ընկերը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ձերբակալված է. «Ես Արթուր Վանեցյանին ճանաչում եմ շուրջ 25 տարի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: