կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Շարժումն օր օրի թափ է հավաքում, որևէ մեկը վախենալու, երկմտելու կամ նահանջելու մասին չի մտածում. Դանիելյան

Շարժումն օր օրի թափ է հավաքում, որևէ մեկը վախենալու, երկմտելու կամ նահանջելու մասին չի մտածում. Դանիելյան

Հայաստանը կա, լինելու է և այս ապօրինի, ազգադավ իշխանություններից ազատվելով՝ կերտելու ենք մեր երազանքների Հայաստանը։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման՝ օրվա մփոփման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

՛՛Շարժումն օր օրի թափ է հավաքում։ Որևէ մեկը վախենալու, երկմտելու կամ նահանջելու մասին չի մտածում։ Մենք մտածում ենք մեր հայրենիքի ու պետականության մասին, մտածում ենք, որ կերտելու ենք այն Հայաստանը, որը մեր բոլորիս երազանքներում է ու սրտերում՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: