երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ. Ֆիդան

Շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի խորհրդարանում 2024թ․ բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, գրում է ermenihaber.am-ը:

«‎Մենք շարունակեցինք մեր համերաշխությունն Ադրբեջանի հետ բոլոր իմաստներով և «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ «Վերջ դրվելով 30-ամյա օկուպացիային»՝ Հարավային Կովկասում ապահովվեց հանգստություն։ Մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ»,- նշել է Ֆիդանը։

Վերջինս նաև նորից առաջ է քաշել թուրք-ադրբեջանական այն պնդումը, թե «Հայաստանը պետք է համապատասխան կառուցողական մոտեցմամբ պատասխանի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին»։

Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են լիակատար համերաշխությամբ։

 

  • Կիսվել: