շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն. ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն. ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ

ԱՄՆ-ն հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման հնարավորությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով Կովկասում բանակցությունների հարցերով Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքում կողմերի միջև խաղաղ գործընթացի վերաբերյալ ձեռք բերված առաջընթացի մասին հարցին:

Նա, մասնավորապես, ասել է.«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն։ Սա մի բան է, որի վրա վարչությունը կշարունակի աշխատել: Համակարգող Լուի Բոնոն, պետքարտուղարը և այլք շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել դրանում»,- ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 8-ին Լուի Բոնոն այցելել էր Երեւան։ Այցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր։

 

  • Կիսվել: