ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շարունակում ենք աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարման շուրջ երկխոսությանը. Նորվեգիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ում

Շարունակում ենք աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարման շուրջ երկխոսությանը. Նորվեգիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ում

Մենք խորապես անհանգստացած ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների երկայնքով շարունակվող բախումներով, այդ թվում՝ հրետանային հարվածների մասին հաղորդումներով, որոնց ենթարկվում են խաղաղ բնակչությունը եւ Հայաստանի ներսում գտնվող քաղաքացիական օբյեկտները։ Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Նորվեգիայի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Նորվեգիան ճանաչում է երկու երկրների՝ եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարման շուրջ երկխոսությանը։ Մենք նաեւ ողջունում ենք Եվրամիության եւ Միացյալ Նահանգների ջանքերը՝ բանակցություններն առաջ տանելու նպատակով»,-ասել է Նորվեգիայի ներկայացուցիչը:

 

  • Կիսվել: