երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
Շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձևակերպել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագիրը. ԱԽ քարտուղար

Շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձևակերպել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագիրը. ԱԽ քարտուղար

Հայաստանը շարունակում է ակնկալել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան, այդ այցի և հետագա քայլերը հնարավորություն կտան Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ և համապարփակ լուծմանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պետք է շարունակել դիվանագիտական և քաղաքական միջոցներով փորձել խնդրի լուծում գտնել», - հայտարարեց Գրիգորյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ պաշտոնական Բաքուն սպասում է պաշտոնական Երևանի արձագանքին, ԱԽ քարտուղարն ասաց.

«Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձևակերպել համապարփակ խաղաղության այդ պայմանագիրը։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք գտնենք լուծում ԼՂ հիմնախնդրի։ Կան նաև բազմաթիվ այլ հարցեր՝ ապաշրջափակումը, սահմանազատումը և սահամագծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ բոլոր հացերի լուծումը գտնելով՝ խաղաղության պայմանագրի հիմքերը ստեղծենք և սրանով փորձենք առաջ գնալ»։

 

 

  • Կիսվել: