հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Շարմազանովն իշխանություններին կոչ է անում չլինել Անկարայի փաստաբանը

Շարմազանովն իշխանություններին կոչ է անում չլինել Անկարայի փաստաբանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց այս օրերին թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու այդ կապակցությամբ ՀՀ իշխանությունների հայտարարությունները:

Նա նշեց, որ Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀԱՊԿ-ն են:

ՀՀԿ փոխնախագահը իշխանություններին կոչ արեց ՛՛չլինել Անկարայի փաստաբաններն ու վստահ հայտարարություններ չանել այն մասին, թե արդյոք Թուրքիան կհարձակվի՞ Հայաստանի վրա՛՛: 

Շարմազանովի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները ժամանակին հակառուսական ցույցեր էին անցկացնում: ՛՛Նրանք ռուսաֆոբիա են քարոզում՛՛,-ասաց Շարմազանովը:

  • Կիսվել: