երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ է ընտրվել Շահեն Հարությունյանը

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ է ընտրվել Շահեն Հարությունյանը

Այսօր անցկացվեց ՛՛Շանթ դաշինք՛՛ կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության նախագահ ընտրվեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն իր ելույթում, մասնավորապես, ասաց. ՛՛Արժեքներն ընդհանրապես սրբություններ են, որոնց համար մարդիկ մեռնում են, ու եթե ժողովուրդները կորցնում են այդ արժեքները, մորթապաշտություն է լինում, ու թշնամին դա տեսնում ու գիտակցում է:

Ես, իմ ընկերները 88-ից զենքը ձեռքներիս թե՛ հայրենիքն ենք պաշտպանել, թե՛ միտինգ ենք արել, երբեմն հուսահատությունը պատում է... Բայց հիմա ավելի ջահել սերունդ է, ու արդյունք կարող է լինել:

Մեզ համար կուսակցությունը ձեւական բնույթ է կրել: Մենք ընկերներ ենք եղել՝ հայրենիքի համար: Ֆորմալ կուսակցությունը թող լինի: Ովքեր սրտացավ են այստեղ, պարտադիր չէ՝ կուսակցության անդամ լինեն: Շահենին ասացի՝ պարտադիր չէ՝ մենք մեր հին ընկերներով այդ կուսակցության անդամ լինենք, մենք կօգնենք միշտ:

Հայաստանը ժամանակ չունի: Ոչ զենքը, ոչ տնտեսությունը, ոչ մի բան արժեք չունեն: Արժեքներն են կարեւոր: Հայրենասիրություն, անձնազոհություն: Հազարավոր մարդիկ են զոհվել՝ այդ արժեքների համար: Մարդիկ առանց Արքիմեդի օրենքի հազարամյակներ են ապրել, բայց առանց արժեքների չեն կարող ապրել՛՛:

  • Կիսվել: