ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Շաբաթվա ընթացքում «Դիմադրություն» շարժումը նախատեսում է շրջել ՀՀ բոլոր պետական հաստատություններով

Շաբաթվա ընթացքում «Դիմադրություն» շարժումը նախատեսում է շրջել ՀՀ բոլոր պետական հաստատություններով

Շաբաթվա ընթացքում «Դիմադրություն» շարժումը նախատեսում է շրջել ՀՀ բոլոր պետական հաստատություններով։ Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։

«Այս շաբաթվա ընթացքում «Դիմադրություն» շարժումը նախատեսում է շրջել ՀՀ բոլոր պետական հաստատություններով, հանդիպել տարբեր քաղաքական ուժերի և ներկայացնել օրեր առաջ հնչեցրած կետերը, որոնք կարմիր գիծ են հայ ժողովրդի համար։ Այդ պահանջները վերաբերում են Արցախի հայկական մնալուն և Հայաստանի անվտանգության ապահովմանը։

Յուրաքանչյուր քաղաքացի, յուրքանչյուր պաշտոնյա պետք է վերահաստատի իր դիրքորոշումն այդ կետերի շուրջ․ կո՞ղմ է, թե՞ դեմ»,-նշվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: