հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սեյրան Օհանյանն առաջարկեց քննարկում կազմակերպել սահմանային հարցերով

Սեյրան Օհանյանն առաջարկեց քննարկում կազմակերպել սահմանային հարցերով

Ազգային ժոովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում մեկ հարց է՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Հայաստան» խմբակցության ղեմավար Սեյրան Օհանյանը նիստի սկզբում առաջարկեց քննարկում կազմակերպել սահմանային հարցերով։ «Ելնելով ՀՀ սահմանային իրավիճակի լարվածությունից՝ Հայաստան դաշինքն առաջարկում է, քանի որ այսօր երկու ընթերցումների արանքում ժամանակ ունենք, փակ, գաղտնի, ինչպես կորոշեք դուք, քննարկում կազմակերպենք համապատասխան պատասխանատու անձանց կողմից՝ հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակից։ Քննարկում կազմակերպենք, իմանանք իրավիճակը և մեր հասարակության, մեր ժողովրդի այդ մտահոգությունները փարատենք»,-ասաց Օհանյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է 2021 թվականին ավելացնել ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողման ծավալը՝ 170 մլն խմ փոխարեն սահմանելով մինչև 245 մլն խմ:

  • Կիսվել: