ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, նախկին պաշտոնյային մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք` առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ քրեական գործը «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության օտարմանն է վերաբերում: Ըստ մեղադրանքի, առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում է կատարվել: Այս քրեական գործով շոշափվում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անունը, որը սակայն որևէ կարգավիճակ չունի, բայց հայտնի է, որ վերջերս հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության: Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ցուցմունք չի տվել և նախաքննական մարմնի կասկածները չի ընդունում:

  • Կիսվել: