երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Սեյրան Օհանյանի պաշտպանական թիմը գործի քննությունը հետաձգելու միջնորդությամբ հանդես չի եկել․ պարզաբանում

Սեյրան Օհանյանի պաշտպանական թիմը գործի քննությունը հետաձգելու միջնորդությամբ հանդես չի եկել․ պարզաբանում

«Մարտի 1-ի գործով» անցնող Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, դատական նիստը հետաձգվել է պաշտպանի կողմից երեկ ներկայացրած դիմումի հիման վրա:

«Երեկ դատարանից զանգահարել են և տեղեկացրել, որ հետաձգման դիմում է ստացվել:

Որոշ լրատվամիջոցներ տարածում են, որ դատական նիստը պարոն Սեյրան Օհանյանի պաշտպանի, մասնավորապես Կարեն Մեժլումյանի չներկայանալու պատճառով է հետաձգվել:

Նման լուրերը ապատեղեկատվություն են, քանի որ պարոն Օհանյանի պաշտպանական թիմը գործի քննությունը հետաձգելու միջնորդությամբ հանդես չի եկել: Խնդրում եմ թյուրիմացություն, ապատեղեկատվությունն ուղղել:

Հ.Գ. Զանգահարել ենք դատարան, որտեղից հայտնել են, որ դատարանը դատական նիստը բացել է, հայտարարել հետաձգման դիմում ներկայացնելու մասին և հետաձգել: Իմ կամ Ինեսսա Պետրոսյանի չներկայանալու պատճառով դատական նիստի հետաձգման մասին խոսք չի գնացել»։

  • Կիսվել: