շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը ստացել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ձայնագրությունը

Սերժ Սարգսյանը ստացել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ձայնագրությունը

Սերժ Սարգսյանը ստացել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ապրիլի 16-ի նիստի ձայնագրությունը: Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատեց Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է մասնակցել նիստին՝ պայմանով, որ ձայնագրությունը փոխանցվի իրեն:

Նշենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողվի նիստը տևել է ավելի քան 5 ժամ:

 

 

  • Կիսվել: