շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների ուղեկցությամբ այցելեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին. Նա ոչ մի հարցի չպատասխանեց

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների ուղեկցությամբ այցելեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին. Նա ոչ մի հարցի չպատասխանեց

ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Արարողությունից հետո լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին Սերժ Սարգսյանին, սակայն չպատասխանեց ոչ մի  հարցի:

Ծաղիկներ խոնարհելուց հետո նա քայլեց դեպի մեքենա ու հեռացավ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետ, պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 17-րդ տարելիցն է:

  • Կիսվել: