երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի. Շարմազանով

Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի. Շարմազանով

Որպես ԱԺ 5-րդ գումարման փոխնախագահ եւ ՀՀ ԳՄ անդամ, վերահատատում եմ, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Գրառման մեջ Շարմազանովը, մասնավորապես, նշել է.

«Միեւնույն ժամանակ պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ եւ որ այս պատերազմի նպատակը Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր:

Այս հույժ կարեւոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի, ինչը կտա մի շար հարցերի պատասխաններ:

Եթե հանձնաժողովի նպատակը ոչ թե շոուներ եւ քաղաքական սերիալներ բեմականացնելն, այլ իրական արդյունավետությունը, ապա Փաշինյանը պետք է պատասխանը վերոնշյալ հարցերին»:

  • Կիսվել: