ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀԿ-ն չի քննարկել Երեւանի քաղաքապետի ընտրությունների հարցը

ՀՀԿ-ն չի քննարկել Երեւանի քաղաքապետի ընտրությունների հարցը

Մեր կուսակցությունը դեռ չի քննարկել Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

Նա վստահեցրեց, որ անգամ այդ թեմայով խոսակցություններ չեն եղել։ «Պետությունը քանդվում է, Նիկոլ Փաշինյանը նվաստացնում է երկիրը։ Ուստի  Երեւանի ավագանու ընտրություններն ինձ համար երկրորդական օրակարգ են։ Կա միայն մեկ օրակարգ՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի պահպանումը, Փաշինյանի հեռացումը»,-նշեց Շարմազանովը։

  • Կիսվել: