Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։



