հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ սպառիչ էին, որոշները՝ ոչ. Իմքայլական պատգամավոր

Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ սպառիչ էին, որոշները՝ ոչ. Իմքայլական պատգամավոր

Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ սպառիչ էին, որոշները՝ ոչ, բայց հետո այլ հարցերի միջոցով սպառիչ են դարձել:

Նա անդրադարձավ հարցին, թե կարելի՞  է արդյոք այս հարցուպատասխանով Ապրիլյան պատերազմի հետ կապված հարցերը համարել սպառված: պատգամավոր բացասական պատասխան տվեց և ասաց, որ ոչ, քանի որ դեռ մարդիկ կան, որոնց պետք է լսել, գործընթացը շարունակվում է: «Երբ բոլորին լսենք, արդեն վերջնական գնահատակները կտանք»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք մտահոգությունները փարատվա՞ծ են, Խաչատրյանն ասաց, որ հանձնաժողովի քննությունների արդյունքների մասին չեն հայտնի, դա որոշակի ժամանակ անց եզրակացությամբ կամփոփվի, ինչից հետո բոլորին պարզ կլինի, թե որ կասկածներն են փարատվել, որոնք՝ ոչ:

  • Կիսվել: