կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սեպտեմբերին ռուս դիվանագետները Սյունիքում կլինեն հյուպատոսության բացման համար

Սեպտեմբերին ռուս դիվանագետները Սյունիքում կլինեն հյուպատոսության բացման համար

Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Հայաստան կժամանեն Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքները տեղում կազմակերպելու համար։ ՏԱՍՍ–ի հետ հարցազրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։

«Ակտիվորեն նախապատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության լիաֆորմատ բացմանը։ Այս նախաձեռնությունը մեր երկրների առաջնորդները հաստատել են մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Արդեն սեպտեմբերին տարածաշրջան կայցելեն ռուս դիվանագետներ, որոնք կզբաղվեն օպերատիվ հարցերի լուծմամբ անմիջապես տեղում»,– նշել է ռուս դիվանագետը։

Նա նաև հավելել է, որ Մոսկվայի և Երևանի միջև արտաքին քաղաքական սերտ գործակցություն է հաստատված ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։

  • Կիսվել: