երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՍԴ-ի որոշումը քաղաքական ազդեցության տակ է ընդունված. Դավիթ Հարությունյան

ՍԴ-ի որոշումը քաղաքական ազդեցության տակ է ընդունված. Դավիթ Հարությունյան

ՍԴ-ի այս որոշումը մեզ համար ամենեւին անակնկալ չէր, ինչի մասին ես հայտարարել եմ նաեւ իմ եզրափակիչ խոսքում, որովհետեւ ակնհայտ էր, թե պրոցեսն ինչպես է վարվում: Այս մասին քիչ առաջ ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որն ուժի մեջ թողեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

«Որոշումը իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր դիմել էին ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։ ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին:

ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը. ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր չճանաչվեցին:

  • Կիսվել: