հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՍԴ-ի հարցը լուծելը կենսական նշանակության խնդիր է. վարչապետ

ՍԴ-ի հարցը լուծելը կենսական նշանակության խնդիր է. վարչապետ

Այն սահմանադրական դատարանը, որը կատարել է իշխանության ցանկություններ կոնյուկտուրային որոշումներ, չի կարող վստահություն վայելել հանրության շրջանում, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, հանրության վստահությունը չվայելող Սահմանադրական դատարանի գոյությունը մարդիկ համարում են կառավարության անգործություն։ «Մենք այս առումով պետք է այս ինստիտուցիոնալ խնդիրը լուծենք, և սա կենսական նշանակության խնդիր է», -ընդգծեց վարչապետը։

Դիտարկմանը, թե միևնույնն է Սահմանադրական դատարանը անկախ է, իշխող կուսակցության թիմից չէ, վարչապետը արձագանքեց. «Մենք ասում ենք, որ ուզում ենք անկախ դատական համակարգ։ Մենք չենք ասում՝ ուզում ենք դատական համակարգ, որը մեզնից անկախ չլինելով կախված է նախկին կոռուպցիոն համակարգից։ Ի՞նչ է կատարվել՝ Հանրապետականի քաղաքական որոշմամբգործող Սահմանադրական դատարանը մինչև 2035 թվականը գործի իր հին առաքելությամբ»։

Մյուս դիտարկմանը, թե Հայաստանում ընտրական գործընթացները ցնցումներ են առաջացնում, Փաշինյանը արձագանքեց. «Հայաստանում այլևս ընտրությունները ցնցումներ չեն առաջացնի, չի լինելու որևէ ընտրություն, որը կբերի ցնցումների։ Ե՞րբ են եղել ցնցումներ, երբ ժողովրդի ազատ կամարտահայտումը խոչընդոտվել է։ Մեր կառավարությունը պարտավորվել է ժողովրդաիշխանության ինստիտուտները ուժեղացնել, հանրաքվեի ինստիտուտը ուժեղացնել։ Մենք ժողովրդի իշխանության ինստիտուտների ամրապնդման ճանապարհին գնալու ենք հետևողական»։

  • Կիսվել: