երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սասուն Միքայելյանը չի նպաստում իմ կարիերայի աճին. Այդպիսի հովանավորչություն չկա. Մեսրոպ Մեսրոպյան

Սասուն Միքայելյանը չի նպաստում իմ կարիերայի աճին. Այդպիսի հովանավորչություն չկա. Մեսրոպ Մեսրոպյան

Ինձ տարաբնույթ հարցեր էին տալիս ոլորտի հետ կապված, ես էլ փորձում էի  այդ հարցերին պատասխանել: Այս մասին այսօր ԱԺ-ում ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԾԿ հանձնաժողովի նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը:

Դիտարկմանը, որ  իր կարիերայի աճին նպաստում է իր ազգական ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, նա ասաց. «Բացարձակապես չի նպաստել: Ես 19 տարեկանից աշխատում եմ էներգետիկայի ոլորտում, հայրս պրոֆեսիոնալ էներգետիկ էր, միակ տղաս եւս էներգետիկ է; Սասուն Միքայելյանը այն ժամանակ էլ էր իմ բարեկամը, իմ ընկերը, իմ հարազատը: Մինչ այս պաշտոնին հասնելը ես տարբեր պաշտոններով եմ անցել եւ դա եղել է բացառապես ին գիտելիքների եւ աշխատանքային փորձի հաշվին:

Այդպիսի հովանավորչություն կամ այդպիսի ուղղվածություն իմ դեպքում չկա»:

  • Կիսվել: