ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ

Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ:

Ստանձնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը նշել է.

«Այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբեւէ: ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է դժվարին ու բազմաշերտ մարտահրավերների՝ շարունակվող հակամարտություններ, մարդու իրավունքների խախտումներ, ժողովրդավարական հետընթաց: Այս պայմաններում ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է շարունակի ծառայել որպես երկխոսության եւ գործողությունների հարթակ՝ հիմնված բազմակողմանիության եւ արդյունավետ խորհրդարանական դիվանագիտության վրա»:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովը ԵԱՀԿ ԽՎ երեք հիմնական հանձնաժողովներից մեկն է: Վեհաժողովի ամառային նստաշրջանն ընթանում է հունիսի 29-ից հուլիսի 3-ը Պորտուգալիայի Պորտու քաղաքում:

  • Կիսվել: