ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սարատակում «շփոթվել» ու հիմնանորոգել են այն փողոցը, որտեղ պաշտոնյաներ են ապրում. Գործերը դատախազությունում են

Սարատակում «շփոթվել» ու հիմնանորոգել են այն փողոցը, որտեղ պաշտոնյաներ են ապրում. Գործերը դատախազությունում են

Նախկինում դեպք ենք ունեցել, երբ հրապարակվել է սուբվենցիոն ծրագրի համար գումար հատկացնելու մասին, հետո պարզվել է, որ ոչ թե այդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ այս կողմ գտնվողն փողոցը: Խիստ պատահականորեն բյուջեով հատկացված գումարներով շփոթվել եւ հիմնանորոգել են հենց այն փողոցը, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Պետական վերահսկողության ծառայությունը այդ թեմայով ուսումնասիրություն է արել:

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ մանրամասնեց. «Պարզեցինք, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքում փաստաթղթերը կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում: Ձեր հանձնարարությամբ ՏԿԵ նախարարությանը եւ Շիրկի մարզպետարանին առաջարկություն ներկայացվեց ՊՎԾ-ից՝ իրականացնելու ծառայողական քննություն եւ առերեւույթ հանցակազմ պարունակող փաստերի դեպքում դրանք փոխանցել իրավապահ մարմիններին: Շիրակի մարզպետարանից եղավ պատասխան, որ փաստաթղթերը փոխանցվել են գլխավոր դատախազություն»:

  • Կիսվել: