ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սանկտ Պետերբուրգում համատեղ զրույց են ունեցել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը

Սանկտ Պետերբուրգում համատեղ զրույց են ունեցել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախօրեին եռակողմ զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է  ՏԱՍՍ-ը:

Այս մասին նա ասել է Նիկոլ Փաշինյանի հետ այսօր հանդիպման ժամանակ՝ զրույցի հենց սկզբում նշելով.

«Ես ու դուք երեկ սկսել էինք մեր զրույցը և կարողացանք հանդիպում ունենալ երեքով»:

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ կքննարկի Հարավային Կովկասի կարգավորումը և հայ-ադրբեջանական հարաբերությունները։

«Իհարկե, հիմնական խնդիրը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է ամբողջությամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է Պուտինը։

  • Կիսվել: