հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության (ուղիղ)

Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության (ուղիղ)

Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում է․ նրան կրկին հարցաքննում են։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Շահրամանյանին հարցաքննում են արցախյան 44-օրյա պատերազմի քրեական վարույթով, Արցախի անկման և Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբում ՀՀ-ին որոշակի չափով վնաս պատճառելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ տեղ գտած հայտարարությունների հիման վրա։ Ի դեպ, այս վարույթով Արցախի նախագահը մի քանի անգամ հարցաքննվել է։

«Արցախի Հանրապետության նախագահն այս քրեական վարույթով ընդամենը վկայի դատավարական կարգավիճակ ունի, բայց հաշվի առնելով ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները, դեկտեմբերի 11-ին Արցախի ներկայացուցչության խուզարկությունը` ամեն ինչ էլ սպասելի է (նկատի ունի կալանքի միջնորդություն ներկայացնելը. խմբ․)»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

 

  • Կիսվել: