Սամվել Կարապետյանը վաղը հանդես կգա հանրային ուղերձով. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը վաղը հանդես կգա հանրային ուղերձով։ Այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Վաղը պատմական օր է: Փոփոխությունը սկսվում է հենց վաղվանից, Ազատության հրապարակից։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով, որով ազդարարվելու է փոփոխությունների մեկնարկը Հայաստանում։
Վաղը, ժամը 17:00-ին արի' Ազատության հրապարակ:
Փոփոխություն՝ միայն Սամվել Կարապետյանի հետ»,-նշել է նա:


