հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Սահմանին տեղեր էլ կան, որ մենք ենք առաջ, բա էդ ի՞նչ անենք». Ալեն Սիմոնյան

«Սահմանին տեղեր էլ կան, որ մենք ենք առաջ, բա էդ ի՞նչ անենք». Ալեն Սիմոնյան

Տեղեր կա, որ իրենք են մեր տարածքում, տեղեր էլ կան, որ մենք ենք առաջ, բա էդ ի՞նչ անենք: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը դուրս գա ՀՀ օկուպացված տարածքներից:

«Քանի դեռ դեմարկացված չի, պարզ չի: Պարզվեց, այդքան քննադատվող Տավուշի հատվածում սահմանազատման պարագայում շատ տեղերում իրավիճակը շատ ավելի լավ էր, քան նույն ընդդիմությունն ասում էր:

Իհարկե, Ջերմուկից էլ պետք է դուրս գան, մնացած տեղերից էլ, եկեք սանտիմետր առ սանտիմետր քննարկենք»,-ասաց նա:

  • Կիսվել: