շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սահմանին կոնֆլիկտը կարող է վերածվել խոշոր բախումների. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան

Սահմանին կոնֆլիկտը կարող է վերածվել խոշոր բախումների. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին խոսել է լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին:

՛՛Գովորիտ Մոսկվա՛՛ -ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը, նա ասել է, որ  ՛՛սահմանին կոնֆլիկտը կարող է վերածվել խոշոր բախումների՛՛:

Դեսպանը շեշտել է ՛՛օկուպացիան, բանակցությունների արդյունքների բացակայությունը՛՛ եւ ՛՛չի բացառել տարածաշրջանում լայնածավալ մարտական գործողությունների սկսումը՛՛:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Խնդիրն այն չէ, թե ով է առաջինը սկսել, ով պատասխանել: Դրանք բոլորը նշանակություն չունեցող դետալներ են՛՛՞

Բյուլբյուլօղլին նաեւ ասել է, որ Ադրբեջանը երեկ զոհեր է ունեցել՝ նշելով, որ իրենք դա չեն թաքցնում: ՛՛Հարցը պետք է լուծել: Մենք պատրաստ ենք այն խաղաղ ճանապարհով լուծել: Բայց ոչ թե բանակցություններով հանուն բանակցությունների, այլ կոնկրետ սուբստանտիվ բանակցություններով, որոնք կարող են հարցը մեռյալ կետից շարժել: Քանի դեռ հարցը չի լուծվել, այդպիսի բաներ կարող են տեղի ունենալ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել՝ կարող են վերաճել լայնածավալ պատերազմի՝ իր բոլոր բացասական հետեւանքներով»,-ասել է նա:

  • Կիսվել: