հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա. փոխվարչապետի գրասենյակ

Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա. փոխվարչապետի գրասենյակ

Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակիչներին հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, սահմանազատման–սահմանագծման գործընթացը սկսելու են Տավուշի մարզից։

  • Կիսվել: