ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները բոլոր հարցերը պետք է լուծեն կոնսենսուսով. փոխվարչապետ

Սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները բոլոր հարցերը պետք է լուծեն կոնսենսուսով. փոխվարչապետ

Սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը  սահմանում է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսով: 

Խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

«Կանոնակարգի բովանդակության կարևոր բաղադրիչներից է այն, որ բոլոր հարցերը հանձնաժողովները լուծում են կոնսենսուսով: Չկա մի իրավիճակ, որը վերաբերելի կլինի մեր կողմին կամ Ադրբեջանի կողմին, որի պարագայում կողմերը կդնեն պահանջ»,-ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա՝ կոնսենսուսային քննարկումների ընթացքում բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն, արձանագրվեն, որից հետո կողմերը պատրաստ կլինեն որոշում կայացնելուն: 

 

  • Կիսվել: