երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Երևանն ու Բաքուն

Հայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Երևանն ու Բաքուն

Հայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Երևանն ու Բաքուն։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը և ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրատվամիջոցներին հայտնել են, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա։

«Այդ հոդվածներն են՝ սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորող միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակը։ Ինչպես ավելի վաղ նշել էինք, ԱԳՆ-ից հայտնել են, որ Վաշինգտոնյան ֆորմատում կողմերը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։

«Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք», - հայտնել էին ԱԳՆ-ից։

  • Կիսվել: