երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սահմանափակված է Աշոտյանի տեսակցությունը ընտանիքի հետ, նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված

Սահմանափակված է Աշոտյանի տեսակցությունը ընտանիքի հետ, նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված

Արմեն Աշոտյանի նկատմամբ իշխանության ստորություններն ամենատարբեր դրսևորումներն ունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դա չի սկսվում և ավարտվում միայն դատարանի վերջին որոշմամբ, որով Արմենի կալանքի տակ գտնվելու ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց:

Սահմանափակված է նրա տեսակցությունը ընտանիքի անդամների հետ, նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված:

Եթե հաշվի առնենք Աշոտյանի մենախցում գտնվելը, ապա նրա նկատմամբ գործադրվող գործիքակազմն առավել ամբողջական կդառնա:

Համենայդեպս Արմենն ինքը գիտակցված է պայքարի առաջնագծում և իր համար այս ամենը կանխատեսելի էր:

Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին»:

  • Կիսվել: