կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սահմանադրությունը պետք է փոխվի և նոր ժամանակներին համարժեք դարձվի. Սուքիասյան

Սահմանադրությունը պետք է փոխվի և նոր ժամանակներին համարժեք դարձվի. Սուքիասյան

Սահմանադրությունը պետք է փոխվի եւ նոր ժամանակներին համարժեք դարձվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ինձ դուր եկավ Վարդանյանի ելույթը, որովետեւ կոնկրետ մարդը աշխատել էր, իրավական առումով մեզ տեղեկացրեց։ Սահմանադրությունը պետք է փոխվի եւ նոր ժամանակներին համարժեք դարձվի։ Բա դուք թրենդներին չե՞ք հետեւում, որ նոր «Այֆոն» է դուրս գալիս, ինչո՞ւ են ձգտում դրան»:

Ըստ Սուքիասյանի՝ աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ պետք է լինի ՀՀ սահմանադրությունը․

«Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել, որ աշխարհաքաղաքական փոփոխությունները պետք է հաշվի առնես, որ երկրում ամեն ինչ կառուցես այսօրվա ժամանակին եղած իրավիճակին։ Այժմյան Սահմանադրությունն այն ժամանակվա իրողություններին համարժեք է եղել, հիմա ուզում ենք նոր իրողությանը համարժեք լինի»,-նշեց նա:

  • Կիսվել: