Քաղաքական համակարգում ամենակարևորը քաղաքական կամքն է. այսօր ՀՀ առաջնորդը այդ խիստ քաղաքական կամքը դրել է. Սուքիասյան (տեսանյութ)
Նոր օրենք է բերվել, որով արգելվում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված որևէ անձ իրավունք ունենա մասնակցել այս կամ այն մրցույթին։ Սա ֆանտաստիկ հակակոռուպցիոն քայլ է։ Այս մասին մարտի 26-ին Հանրային ալիքի եթերում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով այն մասին, որ մաքսային, հարկային մարմինները, ուժայինները նախկինում շատ ակտիվ մասնակցում էին բիզնեսի ձևավորմանը՝ շեշտելով, որ այդպես նախկինում էր, իսկ հիմա երկրի առաջնորդը շատ խիստ է, հետևում է:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ուժային կառույցներն ի՞նչ իրավունք ունեն մասնակցել որևէ քաղաքական խնդրի լուծմանը, մեծ աղմուկ կբարձրանա, ես էլ կբարձրացնեմ, ուժային կառույցներն իրենց տեղում են, իրենց ֆունկցիաներն են կատարում, իրենց գլուխն այլ տեղեր չեն մտցնում։
Քաղաքական համակարգում ամենակարևորը քաղաքական կամքն է, այսօր ՀՀ առաջնորդը այդ խիստ քաղաքական կամքը դրել է՛՛:
Սուքիասյանը հավելեց, որ համախառն ներքին արդյունքը կրկնապատկվել է միայն ազատականացման արդյունքում, միայն վստահելու արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում.


