շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սահմանադրական դատարանի դատավորի բոլոր թեկնածուների հետ հանդիպելու ենք․ Հայկ Կոնջորյան

Սահմանադրական դատարանի դատավորի բոլոր թեկնածուների հետ հանդիպելու ենք․ Հայկ Կոնջորյան

Որոշում դեռ չունենք, որոշում չենք ունենալու նաև մինչև լիագումար նիստը, պետք է լսենք թեկնածուին, լինի հարց ու պատասխան, որից հետո որոշում կայացվի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հայտնելով, որ այսօր հանդիպում ենք Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ, ում առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը:

Նաև նշեց, որ  ԱԺ ներկայացրած բոլոր թեկնածուների հետ խմբակցությունները հանդիպելու են։

  • Կիսվել: