հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սաղաթելյանը նշեց Փաշինյանին հեռացնելու չորս ճանապարհ

Սաղաթելյանը նշեց Փաշինյանին հեռացնելու չորս ճանապարհ

Այսօր Գյումրիում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու չորս ճանապարհ կա:

Սաղաթելյանը նշեց. ՛՛Առաջինը, եթե նա հասկանար, ինքնասիրություն, պատասխանատվություն ունենար, մտածեր մեր պետության մասին, պետք է հրաժարական տար։

Երկրորդը, եթե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութունը հսկանա կրկին, որ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին՝ մաս է կազմում այս դավաճանությանը, հրավիրի Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ պաշտոնանկություն անի։

Երրորդը, գիտեք՝ մենք արդեն դատախազությանը տվել ենք հաղորդում եւ պահանջում ենք, որպեսզի պետական դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի եւ ձերբակալվի Նիկոլ Փաշինյանը։

Եւ չորրորդ տարբերակը կա, եթե կառավարության 2/3-ը՝ 10 նախարարա հանդես գա նախաձեռնությամբ»,- նշեց Սաղաթելյանը եւ հավելեց, որ այս չորս ուղղություններով իրենք պետք է իրականացնե հետեւողական աշխատանք՛՛:

Նա ասաց նաեւ, որ ժողովուրդը պետք է իջնի փողոց, կազմակերպի եւ հեռացնի այս իշխանությանը: Սաղաթելյանը հավելեց նաեւ, որ այն, որ Փաշինյանը հեռանալու է, փաստ է, խնդիրը, նրա խոսքով, ժամկետների մեջ է։

  • Կիսվել: