երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սաղաթելյանը Նիդերլանդների հայկական համայնքին է ներկայացրել Արցախում և ՀՀ-ում ստեղծված իրավիճակը

Սաղաթելյանը Նիդերլանդների հայկական համայնքին է ներկայացրել Արցախում և ՀՀ-ում ստեղծված իրավիճակը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում։

Նշենք, որ նախատեսված հանդիպումների օրակարգում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի և  Արցախի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիայի, Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական և անվտանգային իրավիճակի ու մարտահրավերների, ինչպես նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցերը:

Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ այցի շրջանակում տեղի ունեցած  հանդիպումների մասին տեղեկություն է հրապարակել։

«Եվրոպա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 30-ին Նիդերլանդներում հանդիպել եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման առանցքում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր անելքներն էին»,- գրել է նա:

  • Կիսվել: