ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սաղաթելյանը ներկայացրել է այսօր մարզերում անցկացված անհնազանդության ակցիաները

Սաղաթելյանը ներկայացրել է այսօր մարզերում անցկացված անհնազանդության ակցիաները

Ինչպես հայտարարել էինք, այսօր «Դիմադրություն» շարժման մեր մասնակիցները ակցիաներ են իրականացրել մարզերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ իշխան Սաղաթելյանը:

՛՛Տևական ժամանակով փակվել են՝

- Երևան-Աշտարակ մայրուղին,

- Երևան-Սևան մայրուղին,

- Սպիտակ-Երևան մայրուղին,

- Իջևան-Նոյեմբերյան մայրուղին (Ոսկեպար գյուղի հատվածում),

- Վարդենիս-Սոթք ճանապարհը։

Ավտոերթեր և բողոքի ակցիաներ են իրականացվել Վանաձոր, Սպիտակ, Աբովյան,
Բյուրեղավան, Չարենցավան, Նոյեմբերյան համայնքներում։

Տավուշի մարզում Շարժման մասնակիցներն ավտոերթերին զուգահեռ հանդիպումներ են ունեցել Դեղձավան, Դեբետավան, Բագրատաշեն, Ոսկեպար, Բաղանիս, Զորական, Կողբ, Հաղթանակ, Ջուջևան գյուղերում։

Սիրելի հայրենակիցներ, Դիմադրության շարժումն այլևս անկասելի է: Ողջ Հայաստանն է միացել այս պայքարին: Եվ ուրեմն մենք հաղթելու ենք:

Աստծով, ոգով, մինչև վերջ…՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: