հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սաղաթելյանը խոստացավ Փաշինյանին «օր ու արև չտալ»

Սաղաթելյանը խոստացավ Փաշինյանին «օր ու արև չտալ»

Հետպատերազմյան շրջանում այսքան հաշմանդամություն ունեցող անձինք, վիրավորներ եւ կորուստներ ունենալուց հետո կառավարական ամառանոցը եւ այդ հսկայական ծախսերը մեր երկրի համար ճոխություն են։ Այս մասին այսօր ՛՛Դիմադրություն՛՛ շարժման քայլերթի ժամանակ կառավարական առանձնատների մոտ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վերջին օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է։ Սա պետք է ծառայի ժողովրդին։ Մենք խոստացել ենք, որ ուր գնա, հետեւից գնալու ենք՝ կլինի կառավարական առանձնատանը, աշխատասենյակում, Հայաստանի մարզերում, արտերկրում՝ այ այսպես հետապնդելու ենք, անընդհատ գալու ենք քո հետեւից, օր ու արեւ չենք տալու՝ մինչեւ հեռացնենք։ Նիկոլ, դու պետք է գնաս։ Դու պետք է գնաս, որ մեր երկրում լինի համերաշխություն, որ հայ ժողովուրդն ապրի, որ Արցախը մնա հայկական՛՛:

Նշենք, որ շարժման քայլերթն անցկացվել է հանրահավաք, որի ընթացքում ելույթներ ունեցան Արցախյան երեք պատերազմների մասնակից Գեորգի Արիստակեսյանը, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

՛՛Այս իշխանություններն ասում են՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում կարելի է զորքերի հայելային հետքաշում իրականացնել։ Պետք է բացառել հայելային հետքաշումը՛՛,-ելույթի ժամանակ ասաց Աննա Գրիգորյանը։

 

 

  • Կիսվել: