շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սաղաթելյանը ՀՔԾ-ում հրաժարվել է ցուցմունք տալ

Սաղաթելյանը ՀՔԾ-ում հրաժարվել է ցուցմունք տալ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրավիրվել էր ցույցերի կազմակերպման եւ կառավարության շենքի հետ կապված անկարգությունների վերաբերյալ քրեական գործով։ 

՛՛Այդ քրեական գործի հետ ես որեւէ կապ չունեմ։ Սակայն հարցաքննության ընթացքում կային հարցադրումներ, որոնք այդ գործի հետ կապ չունեին: Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ հրաժարվեցի ցուցմունք տալ։ Կարող եմ ասել՝ նորից ուղղորդվածություն եմ տեսնում իմ անձի հետ կապված որոշակի վարկաբեկման գործողություններ։ Իմ տեղեկություններով՝ դա ուղղորդվում է իշխանությունների վերնախավից։ Սա իմ անձի դեմ ուղղված գործողություններ են՛՛,-նշեց նա:

Սաղաթելյանը տեղեկացրեց նաև, որ հրավիրվել էր հարցաքննության՝ վկայի կարգավիճակով:

 

  • Կիսվել: