երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու, և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու, և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյա՛ն, մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը բաժանվի և պառակտվի՝ մարդուն տրամադրենք մարդու, հային՝ հայի դեմ՝ արդյունքում քո թիմը և նրա յուրաքանչյուր ներկայացուցչին տանելով քաղաքական, արժեքային և բարոյական անդառնալի կործանման՝ ներկա և ապագա սերունդների նզովքեին ենթակա։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Դրանից խուսափելու միակ տարբերակը քո հրաժարականն է։

Եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը քեզ համար որևէ կարևորություն ունի, հրաժարական տո՛ւր՝ գոնե մերձավորներիդ չավիրելու համար։ Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու, և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես։

Դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին առ ի գիտություն․ եթե ձեր ղեկավարն այնուամենայնիվ արհամարհի բոլորիդ և տանի բաժանման, այդ բաժանումը կարող ենք նաև մենք անել։ Փորձե՛ք ձեր ջանքերը ներդնել՝ չհասնելու այդ ջրբաժանին։ Ջրբաժան, որ ծանր է լինելու․ ծանր՝ մեր հերոս տղաների թափված արյամբ և հայրենիքին պատճառած կորուստներով»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտարարվեց՝ ընդդիմության թեկնածուն Բագրատ Սրբազանն է: 

  • Կիսվել: