ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սա, թերևս, իմ վերջին ելույթն է. Արմեն Փամբուխչյանը հեռացավ

Սա, թերևս, իմ վերջին ելույթն է. Արմեն Փամբուխչյանը հեռացավ

ԱԺ արտահերթ նիստում այսօր ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

Նա նշեց, որ սա, թերևս, իր վերջին ելույթն է՝ որպես ԱԺ պատգամավոր:

«Հինգշաբթի օրը ես դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահին մանդատս վայր դնելու մասին: Այս հինգշաբթի կլրանա այդ օրը»,-ասաց նա

Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն հայտնեց 7-րդ գումարման ԱԺ բոլոր պատգամավորներին արդյունավետ աշխատանքի համար, հատկապես նրանց, ում հետ այս ընթացքում, անկախ քաղաքական հայացքներից և ֆրակցիայից, կարողացել են կառուցել մարդկային ջերմ և լավ հարաբերություններ:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Իմ քայլը» խմբակցությանը, որի հետ այս երկու տարվա ընթացքում մեր ընդհանուր նպատակներին ուղղված և կայացած որոշումներ ընդունեցիք: Ես բոլորիդ մաղթում եմ ուժ, եռանդ, սեր և համերաշխություն»,- ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ իրենց համար նույնպես հաճելի էր համատեղ աշխատանքը և հաջողություն մաղթեց Արմեն Փամբուխչյանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Արմեն Փամբուխչյանը դիմում էր ներկայացրել ԱԺ  նախագահին՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ:

 

  • Կիսվել: