շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սա սադրանք է՝ ուղղված դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ. ԱԳՆ-ն՝ Մահաթմա Գանդիի հուշարձանի հրկիզման վերաբերյալ

Սա սադրանք է՝ ուղղված դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ. ԱԳՆ-ն՝ Մահաթմա Գանդիի հուշարձանի հրկիզման վերաբերյալ

Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:

Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: