շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սա նախաձեռնել է սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով. Նաիրա Զոհրաբյան

Սա նախաձեռնել է սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարականով խորհրդարանական մեծամասնության սորոսական հատվածը սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ երկնել են հակասահմանադրական որոշման նախագիծ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով իրեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախաձեռնության մասին:

Զոհրաբյանը հայտնեց, որ այսօր իրենք հարցով դիմելու են Սահմանադրական դատարանին:

Պատգամավորը վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն իրավապահներին հանձնարարել է պեղել ու գտնել ինչ-որ մի բան, ինչը թույլ կտար իր դեմ քրեական գործ հարուցել, ինչը չէին կարող, քանի որ նման հիմք չկա. «Հիմա Փաշինյանը գնում է ամենաստոր ճանապարհով: Նա խորհրդարանը դարձրել է իր ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հարթակի: Նա, ով փոքր ժամանակ չի ունեցել հեծանիվ, հետո ինչքան գումար էլ ունենա, հեծանիվ չի ունենալու»:

Բացի անձնական քինախնդրությունից, Զոհրաբյանի խոսքերով, Փաշինյանն իր դեմ այս արշավը սկսել է, քանի որ ինքը միջազգային բոլոր կառույցներում բարձրացնում է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների մասին. «Նիկոլ Փաշինյանն ուզում է ինձ չեզոքացնել, որպեսզի ես այլևս չկարողանամ որպես հանձնաժողովի նախագահ միջազգային կառույցներին ներկայացնել իր եղբայր, կիրթ գործընկեր Ալիևի ու Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները: Բայց ես դա անելու եմ նաև որպես պատգամավոր, անելու եմ այնպես, որպեսզի Փաշինյանի կիրթ ընկեր Ալիևը ճանաչվի ռազմական հանցագործ»:

Երկրորդ՝ երբ սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով նախաձեռնել է սա, փորձում է ասել, որ ես, «ժեխ, ես քեզ հանձնելու հայրենիք չունեմ», ասելով վիրավորում եմ ժողովրդին, ապա ասեմ, որ «ժեխի» հոմանիշն անմաքուրն է: Նորից կրկինում եմ, նա ով ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ հանձնել է Արցախը, մեղավոր չէ 5000 անմեղ զոհերի համար, արդարացնում է Սյունիքի հանձնումը, ես նրան համարում եմ անմաքուր մարդ»։

 

 

  • Կիսվել: